Ես դեմ եմ
Ես դեմ եմ Ստամբուլյան կոնվենցիային։ Չեք պատկերացնի՝ որքան եմ ուզում անունն էլ փոքրատառ գրել։
Սա զավեշտ է ու հեգնանք՝ Ստամբուլում ստորագրել բռնությունների դեմ պայքարի կոնվենցիան։ Սրանից պետք էր հրաժարվել հենց միայն այն բանի համար, որ Եվրոպան իր արժեքներն է թելադրում Հայաստանին մի երկրում, ուր դար առաջ իր անտարբեր աչքի առաջ մորթոտվում էր մի ամբողջ ազգ։
Սա հեգնանք է ու արհամարհանք սեփական պատմությանը՝ ամեն ինչ արե՞լ էինք պատվախնդիր ու պահանջատեր լինելու համար, ու հիմա մնում էր ցեղասպան Ստամբուլում կոնվենցիա՞ վավերացնել։
Ինչն էր խանգարում առանց ստորագրությունների սեփական երկրում հետևել մարդկանց իրավունքներին, ու ինչն է խանգարում դա անել հիմա՝ կրկին առանց ստորագրելու։
Ես դեմ եմ եղել այս սահմանադրությանը՝ ճղճիմ, անհասկանալի, սխալ ու շտապ, արագ սահմանումներ (նկատելն էլ խմբագիր լինելու խերն ու շառն է)։ Այսպիսին չպիտի լիներ իմ իրավունքների ու իմ Երկրի Սահմանադրությունը։
Հիմա գրողներն անգամ մոլորվել են իրենց՝ անտարբեր նետած բառերի արանքում։
Ես դեմ եմ այս կոնվենցիային, որի զուտ ձևական կողմն արդեն վիրավորանք է ինձ ու իմ երկրին՝ ստորագրել այն Թուրքիայում։
Ու թող իմ մի խոսքը ու իմ մի վերաբերմունքը բան չփոխի այս հիմար օրերում, բայց ես ասում եմ՝ ԵՍ ԴԵՄ ԵՄ։
Անահիտ Ոսկանյան, ՀՀ քաղաքացի
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է ՀՀ Սահմանադրությանը
- Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիայի վտանգները-2
- Ինչն է լավ, երբ կառավարությունը վատ է աշխատում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին