«Ալաշկերտը» 6 նորեկ ունի
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Մակեդոնիայի» հետ դիմակայությանը նախապատրաստվող «Ալաշկերտը» շարունակում է ուժեղացնել կազմը:
Ակումբից տեղեկացնում են, որ ղեկավարությունը պայմանագրեր է ստորագրել 6 նորեկների հետ:
Հաջորդ մրցաշրջանում «Ալաշկերտում» կխաղան պաշտպաններ Արամ Շախնազարյանը և Գոռ Պողոսյանը, կիսապաշտպաններ Սարգիս Շահինյանը և Վահագն Հայրապետյանը, հարձակվողներ Միհրան Մանասյանը և Վարդան Պողոսյանը:
25-ամյա Շախնազարյանը հանդես է եկել «Բանանցում», «Արարատում» և «Փյունիկում», ներկայացրել է Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականները, իսկ նրա նախորդ ակումբը Գյումրիի «Շիրակն» էր:
Հարակից հրապարակումներ`
- ԵԼ. Ալաշկերտ-Մակեդոնիա խաղի տոմսերն անվճար կլինեն
- Առաջին ալիքը կցուցադրի Ալաշկերտ-Մակեդոնիա հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա