Բուֆոնը մեկամյա պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ
Իտալիայի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկ տարի անց վերադարձել է թուրինյան «Յուվենտուս»։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, 41-ամյա ֆուտբոլիստը մեկ տարով պայմանագիր է կնքել՝ մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։
«Ես շատ ուրախ եմ նորից հայտնվել տանը։ Այսօր իմ կյանքի ամենաուրախ օրերից մեկն է։ Ես ևս մեկ անգամ համոզվել եմ, որ երբեմն կյանքը մեզ անհավատալի բաներ է տալիս»,- ասել է Բուֆոնը։
Նախօրեին Բուֆոնը ժամանել է Թուրին, որտեղ շատ լավ անցել է բուզժննումը։ Դրանից հետո հայտնի դարպասապահը «Յուվենտուսի» հետո կնքել է մեկամյա պայմանագիր։
Բուֆոնը 2001-2018-ը հանդես է եկել «Յուվենտուսում»։ Անցյալ մրցաշրջանում իտալացին հանդես է եկել ՊՍԺ-ում, որի կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա