Եղիսաբեթ Երկրորդը չի մասնակցելու Մեգան Մարքլի որդու մկրտությանը
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը չի կարող մասնակցել իր ծոռ Արչիի մկրտության արարողությանը։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը նախապես ծրագրել էին անցկացնել մկրտությունը հուլիսի 5-ին Վինձորի դղյակում, բայց թագուհին և արքայազն Չարլզը չէին կարող մասնակցել։ Ընտանեկան հավաքից հետո նրանք համաձայնվել են տեղափոխել մկրտությունը հուլիսի 6, որպեսզի Հարրիի հայրը՝ արքայազն Չարլզը, կարողանա մասնակցել։
Թագուհին արդեն վաղուց նախատեսլ էր հանգստյան օրերն արքայազն Ֆիլիպի հետ անցկացնել Նորֆոլքի կոմսությունում գտնվող Սանդրինգեմ քաղաքամերձ նստավայրում, այդ իսկ պատճառով թագուհին սիրալիր հրաժարվել է իր ծոռի մկրտությանը մասնակցելուց։
Մեծ Բրիտանիայի թագուհին չի մասնակցել իր բոլոր ծոռների մկրտություններին, բայց ցանկություն է հայտնել ներկա լինել Հարրիի առաջին երեխայի առաջին տոնին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան