Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Եվգենի Մակեևը տեղափոխվել է «Արարատ»
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Եվգենի Մակեևը համալրել է Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի կազմը: Այս մասին տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան էջից:
29-ամյա կիսապաշտպանը 2007-2017 թվականները պաշտպանել է Մոսկվայի «Սպարտակի» գույները: Հանդես է եկել նաև «Ռոստովում», «Սոչիում» և «Ռոտորում»:
Ռուսաստանի ազգային ընտրանու կազմում անցկացրել է 3 հանդիպում:
«Արարատի» հետ Մակեևի պայմանագիրը նախատեսված է 1 տարով: Ֆուտբոլիստը թիմին կմիանա մոտ օրերս:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները