Ամստերդամը հրաժարվել է «Եվրատեսիլից»
Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման բաց նամակով հայտարարել է, որ հրաժարվում է «Եվրատեսիլը» 2020 թվականին իրենց քաղաքում անցկացնելուց։ Նիդեռլանդները միջազգային մրցույթն անցկացնելու իրավունքը ձեռք է բերել 2019 թվականին Թել-Ավիվում իր երկրի ներկայացուցչի հաղթանակից հետո։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Հալսեման հայտնել է, որ համերգային դահլիճը, որտեղ ենթադրվում էր անցկացնել մրցույթը, զբաղված է լինելու նախատեսված ժամանակաշրջանում։
«Դա կապված է ամրագրման հետ, որը հնարավոր չէ տեղափոխել»,- ասել է Ամստերդամի քաղաքապետը։
Նիդեռլանդների մայրաքաղաքում «Եվրատեսիլ-2020»-ի անցկացման համար այլ հարմար հարթակ չկա։ Այդ դեպքում մրցույթի անցկացման համար մրցելու են Ռոտերդամը, Ուտրեխտը, Հերտոգենբոսը,
Արնհեմը ու Մաաստրիխտը։ «Եվրատեսիլի» անցկացման վայրի մասին որոշումը կընդունվի օգոստոսին։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլի» արդյունքները վերահաշվարկել են
- «Եվրատեսիլի» հաղթողը խախտել է մրցույթի գլխավոր կանոնը
- Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ-2019»-ի եզրափակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան