Սահմանադրական ճգնաժամի մասին դատողությունները անհիմն են և հորինված. Էլինար Վարդանյան
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ
Սահմանադրության օրը մենք դիմավորում ենք արհեստականորեն ստեղծված խնդրով, որը մամուլը և քաղաքական դաշտը կոչում են ՍԴ շուրջ ստեղծված վիճակ։
Իրականում Սահմանադրական ճգնաժամի մասին դատողությունները անհիմն են և հորինված են բոլորովին այլ նպատակներով: Չկա ՍԴ ճգնաժամ, դա հորինվել է քաղաքական մոտիվացիայով։ Եվ եթե հաղթի այդ գիծը, ապա հանգեցնելու է իրավական նիհիլիզմի և անկանխատեսելի ցնցումների:
Սահմանադրությունը երկրի գլխավոր օրենքն է, և մենք պարտավոր ենք այն հարգել, հետևել սահմանադրության դրույթներին: Դրանով է նաև բնորոշվում իրավական պետությունը:
Սահմանադրության գերակայության ապահովումը սահմանադրական արդարադատության միջոցով իրականացնում է Սահմանադրական դատարանը, հետևաբար Սահմանադրական դատարանի անկախության երաշխավորումը մեր պետության գերխնդիրը պետք է լինի: Չի կարելի այն վերածել քաղաքական կցորդի, դարձնել քաղաքական շահարկումների առարկա:
Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, ՍԴ կողմից որոշումներ ընդունելու կարողությունը չի կարող կախված լինել որևէ այլ պետական մարմնից կամ պաշտոնատար անձից: ՍԴ լեգիտիմությունը չի կարող կախված լինել քաղաքական իշխանությունից, նույնիսկ բարձր վարկանիշով ղեկավարներից, նույնիսկ այս պահի հանրային ընկալումներից:
Ցավում եմ, բայց Սահմանադրության օրը մենք նշում ենք հակասահմանադրական քայլեր անելու նկատվող ցանկությամբ։ Թույլ տալ սա, նշանակում է թույլ տալ հաջորդ վտանգավոր զարգացումները։
Հարակից հրապարակումներ`
- Էլինար Վարդանյան. Հստակ պատասխանների ակնկալիքով
- Էլինար Վարդանյան. Շղթայական տապալման պրոցեսով ենք գնում
- Անհատական ընտրության առաջ. Էլինար Վարդանյան
- «Սողացող» անցումային արդարադատություն. Էլինար Վարդանյան
- Էլինար Վարդանյան. Ժողովրդի պահանջո՞վ, իսկ ու՞մ շահերի համար
- Էլինար Վարդանյան. Սվիտալսկին Հայաստանում լուծում է է իր երկրի տապալված ռեֆորմի վրե՞ժը
- Էլինար Վարդանյան. ՍԴ-ն եւ ԲԴԽ-ն իշխանության կցո՞րդ, թե անկախ մարմին
- Խոսենք փաստերով. Էլինար Վարդանյան
- Էլինար Վարդանյան. Հայկ Սարգսյանի տարածած հայտարարությունը պարզապես նվեր է Քոչարյանի պաշտպանական կողմին
- Էլինար Վարդանյան. Չլռելու օրը
- Դատավարության երկու կողմը. Էլինար Վարդանյան
- Էլինար Վարդանյան. Մտնում ենք վտանգավոր փուլ
- Էլինար Վարդանյան. Շղթան մի օր բացվում է
- Էլինար Վարդանյան. Ունեցանք ազատ քվեարկություն, բայց ոչ՝ գիտակցված ընտրություն
- Էլինար Վարդանյան. Պետք է սահմանել հանրային բանավեճի որոշակի խաղի կանոններ
- Էլինար Վարդանյան. Քաղաքացին միայն տոն հայտարարելով չի ձևավորվում
- Էլինար Վարդանյան. Միակուսակցական այս ճահիճը ի վիճակի է խժռելու ցանկացած լավ գաղափար ու լավ անհատի
- Էլինար Վարդանյան. Ծանր իրավախախտումներ, որոնց պետք է տրվի պատշաճ գնահատական
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին