ԱԺ նախագահը շնորհավորել է Սահմանադրության օրը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղեչձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։
«24 տարի առաջ այս օրը Սահմանադրության 1֊ին անփոփոխ հոդվածով ամրագրվեց հայ ժողովրդի ցանկությունը՝ ապրել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունում։ Միաժամանակ 2֊րդ անփոփոխ հոդվածով սահմանվեց, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին։
Անկախ մեր քաղաքական հայացքներից, համաձայնություններից և տարաձայնություններից, անկախ այսրոպեական շահերից՝ մենք բոլորս առանց բացառության պետք է ամեն ինչ անենք, որ սահմանադրի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու այս կամքը անշրջելիորեն ուղեկցի մեզ մեր պետության գոյության հետագա ողջ ընթացքում։
Շնորհավոր Սահմանադրության օրը»,- ասված է ուղերձում։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է. Փաշինյան
- Ժողովրդավար Հայաստան հնարավոր է կառուցել ոչ թե զգացմունքի, այլ բացառապես Սահմանադրության գերակայության պայմաններում. Հրայր Թովմասյան