Այս օրը պետք է ամենախանդավառ տոներից մեկը լիներ. Վարդան Այվազյան
«Ցավոք սրտի, Սահմանադրության՝ որպես համազգային տոն լինելու ընկալումը դեռևս մեր չկա մեր հասարակությունում»,- այսօր «Սահմանադրություն հանուն արարող Հայաստանի» թեմայով խորհրդաժողովի ժամանակ իր ելույթի խոսքում այս մասին նշեց ԵՊՀ սահամանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։
Նրա խոսքով՝ այս օրը, որը պետք է ամենախանդավառ տոներից մեկը լիներ, այդքան էլ խանդավառությամբ չի նշվում։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն էլ իր խոսքում նշեց, որ Սահմանադրությանը վերաբերող այս վերջին օրերի քննարկումներն անհրաժեշտ էին։
«Ցանկացած երկրի համար Սահմանադրությունը հարգելը սուրբ պարտականություն է, ուրիշ բան, որ կարծիքներ կան ինչ-ինչ դրույթներ փոխելու վերաբերյալ։ Բայց քանի կա գործող օրենք, և իրավաբանների, և ցանկացած օրինապահ քաղաքացի այն պետք է կատարի»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրական ճգնաժամի մասին դատողությունները անհիմն են և հորինված. Էլինար Վարդանյան
- ԱԺ նախագահը շնորհավորել է Սահմանադրության օրը
- Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է. Փաշինյան
- Ժողովրդավար Հայաստան հնարավոր է կառուցել ոչ թե զգացմունքի, այլ բացառապես Սահմանադրության գերակայության պայմաններում. Հրայր Թովմասյան