«Վերբեռնելով ՆՓԱԿ». Հայաստանյան մասնակիցները՝ մրցանակակիր
«Վերբեռնելով ՆՓԱԿ»-ը մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 765 անձ կամ խումբ 85 երկրներից, որի արդյունքում ստացվել է 126 աշխատանք։ urbanlab.am-ի հաղորդմամբ, ժյուրիի անդամները հաղթողներ են առանձնացրել հետևյալ երեք անվանակարգերում.
Առաջին մրցանակ (համատեղ)`
• Իգոր Վիդալ Դե Լուսենա Դանտաս, Գրեգոր Ֆիլլիպ Ստոպպեր, Յան Պատրիկ Շոնս` հատկացնելով 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Երկիր՝ ԱՄՆ
• Քյու Պու Նույեն` հատկացնելով 4’00 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Երկիր՝ Վիետնամ
Երրորդ մրցանակ՝
• Զառա Մարգարյան, Անի Պապյան՝ հատկացնելով 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Երկիր` Հայաստան
Ժյուրիի հատուկ մրցանակ՝
• Մոհամեդ Հասան Էլգենդի, Մոհամեդ Յասսեր Էլսարիֆ և Նադեր Ահդի Մորո՝ hատկացնելով 1’000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Երկիր՝ Եգիպտոս
• Կանտուր ճարտարապետական ստուդիա՝ Անդրես Դավիդ Լոպես Ռինկոն և Իսաբել Սոֆի Կառլա Դրիեսսեն, հատակցնելով 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Երկիր՝ Չինաաստան
Նշենք, որ ժյուրիի երկօրյա քննարկումների արդյունքում առանձնացված լավագույն 17 աշխատանքները ցուցադրվում են Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մինչև հուլիսի 19-ը։
Հիշեցնենք, որ Ուրբանլաբը, Պողոսյան հիմնադրամի նախաձեռնությամբ, հայտարարել էր «Վերբեռնելով ՆՓԱԿ-ը» միջազգային ճարտարապետական բաց մրցույթ բոլոր հետաքրքրվող անհատների և խմբերի համար։ Այն նպատակ ուներ գտնել Երևանի Բուզանդի 1/3 հասցեում գտնվող ՆՓԱԿ-ի առկա շինության համար լավագույն նախագծային լուծումները, որոնք ժամանակակից ճարտարապետական լեզվով կարտացոլեն փաթեթում նշված հայեցակետերը՝ գիտակցելով սոցիալական և բնապահպանական պատասխանատվությունը, արմատական տեխնիկական փորձարկման կարևորությունը և ՆՓԱԿ-ի ժառանգության ու ավանդույթների շարունակականությունը պահպանելու անհրաժեշտությունը:
Իգոր Վիդալ Դե Լուսենա Դանտաս, Գրեգոր Ֆիլլիպ Ստոպպեր, Յան Պատրիկ Շոնս, 1-ին տեղ (ԱՄՆ)
Քյու Պու Նույեն, 1-ին տեղ (Վիետնամ)
Զառա Մարգարյանին, Անի Պապյանին, 3-րդ տեղ (Հայաստան)
Մոհամեդ Հասան Էլգենդի, Մոհամեդ Յասսեր Էլսարիֆ և Նադեր Ահդի Մորո, ժյուրիի հատուկ մրցանակ (Եգիպտոս)
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան