Ռուսական դպրոցներում ցանկանում են արգելել հեռախոսները
«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան պատմել է, որ մինչև ամռան վերջը գերատեսչությունն առաջարկություն կանի ռուսական կրթական հաստատություններում արգելել բջջային հեռախոսները։
Նրա կարծիքով, դպրոցներում հեռախոսները պետք է անպայման արգելել։ Որպես փաստարկ նա բերել է թանկարժեք հեռախոսներին անհետացման դեպքերը աշակերտական սեղաններից և պատասխանատվությունը, որը կարող է դրա պատճառով ընկնել տնօրենի վրա։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Պոպովան հայտնել է, հուլիսի ընթացքում կներկայացնի հեռախոսներն արգելելու առաջարկով։ Ակնկալվում է, որ դպրոցականները կմնան առանց հեռախոսի արդեն ուսումնական նոր տարվա սկզբում։