Հայաստանում ադամանդի արտադրությունն աճում է
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-ապրիլին հանրապետությունում արտադրվել է 79 հազար 165 կարատ ադամանդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3.4 տոկոսով:
Ըստ վիճակագրության՝ 2018 թվականի չորս ամիսներին Հայաստանում արտադրվել է 76 հազար 576 կարատ ադամանդ:
Ինչ վերաբերում է ոսկերչական իրերին, ապա այս տարվա հունվար-ապրիլին արտադրվել է 537.4 կգ ոսկերչական արտադրանք, ինչը 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11.1%-ով:
Նշենք, որ 2018թ-ի հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 604.2 կգ ոսկերչական արտադրանք: