Ավտոմոբիլային և երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը կտրուկ նվազել է
Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը զգալի նվազել է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019 թվականի հունվար-ապրիլին բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը՝ ըստ տրանսպորտի առանձին տեսակների, կազմել է 3 801.2 հազար տոննա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 61.3%-ով։
Վիճակագրության համաձայն, ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է 72.8%-ով և կազմել 2 256.4 հազար տոննա։
Հաշվետու ժամանակաշրջանում երկաթուղային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումների ծավալը կազմել է 898.4 հազար տոննա` 2018թ-ի հունվար-ապրիլի համեմատ նվազելով 2.3%-ով:
Ինչ վերաբերում է օդային ճանապարհով բեռնափոխադրումներին, ապա այս տարվա 4 ամիսներին ծավալն աճել է 7.7%-ով, մասնավորապես՝ ներկրվող բեռների ծավալն աճել է 16.7%-ով, արտահանվողը` 2.9%-ով:
Մայրուղային խողովակաշարային ճանապարհով էլ բեռնափոխադրումների ծավալը 2019 թ-ի հունվար-ապրիլին կազմել է 640.8 հազար տոննա՝ աճելով 6.2%-ով: