Պարգև Սրբազանը արտգործնախարարին ներկայացրել է Արցախի թեմի առաջիկա ծրագրերը
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին:
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխնացմամբ՝ ԱԳ նախարարը և Արցախի թեմի առաջնորդը քննարկել են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության առավել ամրապնդմանը և հայության հոգևոր կյանքին առնչվող հարցեր:
Իր խոսքում նախարարը նշել է, որ արցախահայությանն առնչվող հարցերը վերաբերում են յուրաքանչյուր հայի՝ անկախ գտնվելու վայրից, քանի որ Արցախն իր մեջ մարմնավորում է այն, ինչը մեզ բոլորիս համար հավաքական առումով նշանակում է մեր ինքնության պաշտպանություն:
Պարգև Սրբազանը արտգործնախարարին ներկայացրել է Արցախի թեմի գործունեությունը և առաջիկա ծրագրերը։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ Մնացականյանը կարևորել է Արցախի իշխանական տարբեր թևերի հետ պարբերական շփումները
- Արդյունավետ առաջընթացը բարդացվում է, երբ չունենք լիարժեք մասնակցության հարց. ԱԳ նախարար
- Զոհրաբ Մնացականյանը Արցախի ԱԳՆ անձնակազմին է ներկայացրել ԼՂ շուրջ զարգացումները
- Հայաստանի ու Արցախի ԱԳ նախարարները ստորագրել են խորհրդակցությունների պլան
- Մեզ համար եղել և մնում է մեկ կարևորագույն գերխնդիր. Զոհրաբ Մնացականյան
- Զոհրաբ Մնացականյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում