«Դիմակը» ֆիլմի վերանկարահանման գլխավոր դերում կին կլինի
Ամերիկացի պրոդյուսեր Մայք Ռիչարդսոնը հայտարարել է, որ մտադիր է վերանկարահանել «Դիմակը» ֆիլմը, որի գլխավոր դերում այս անգամ կին կլինի։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ ռեժիսորի խոսքով՝ ինքը հիանալի կատակերգու ունի այդ դերի համար, սակայն պրոդյուսերը հրաժարվել է հրապարակել նրա անունը:
«Մեզ դեռ պետք է համոզել այդ հրաշալի դերասանուհուն, բայց սցենարի հետ կապված որոշ գաղափարներ արդեն ունենք»,- ասել է Ռիչարդսոնը։
Հիշեցնենք, որ «Դիմակը» ֆիլմը էկրան է բարձրացել է 1994 թվականին։ Ֆիլմի գլխավոր դերում նկարահանվել է Ջիմ Քերին, ինչն էլ նրան մեծ ճանաչում բերեց։