
Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցել է Արարատում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Մեծ ցավ ապրեցինք՝ տեղեկանալով Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված ու վիրավորված ուղևորների մասին։
Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների ընտանիքներին և աղոթում նրանց սիրելիների հոգիների հանգստության համար։
Աստված թող բարի ապաքինում պարգևի վիրավորներին և անփորձանք պահի նրանց Իր Սուրբ Աջի հովանու ներքո»,- ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում։
Հարակից հրապարակումներ`
- Արարատի ողբերգական վթարից տուժած 11 մարդու անունները հայտնի են
- Երասխ. վթարի վայրում՝ վեց այրված դի
- Զոդի կամրջի մոտ տեղի ունեցած վթարից զոհեր կան