Բնապահպանները Խաղաղ օվկիանոսից հանել են ավելի քան 40 տոննա աղբ
Բնապահպանները Խաղաղ օվկիանոսից հանել են ավելի քան 40 տոննա պլաստիկ: «Ocean Voyages» ինստիտուտի խումբը նշում է, որ օվկիանոսի մաքրման առաքելությունն «ամենամեծն ու ամենահաջողն էր մինչ օրս»։ Այս մասին գրում է CNN-ը։
Օգտագործելով արբանյակային և անօդաչու տեխնոլոգիաները՝ անձնակազմը հանել է աղբը, որոնց մեջ եղել են շշերը, պլաստմասե կահույք, մանկական խաղալիքներ, ինչպես նաև ցանցեր, որոնք կոչվում են «ուրվական ցանցեր», որոնցից մեկը կշտել է 5 տոննա, մյուսը` 8 տոննա:
Նշվում է, որ «ուրվական ցանցեր» նեյլոնե կամ պոլիպրոպիլենային ցանցեր են, որոնք քայքայում ու կուտակում են պլաստիկ բեկորները, սակայն պետք է ցանցերը դուրս բերել օվկիանոսից, քանի որ երբեմն դրանք փաթաթվում են կետերին ու դելֆիններին՝ սպանելով նրանց։
Դուրս բերված աղբից մոտավորապես 1.5 տոննան հանձնվել է Հավայան համալսարանի արվեստի ծրագրի շրջանավարտներին ու անհատական արվեստագետներին, որոնք նախատեսում են պլաստիկը վերածել քանդակների ու այլ ստեղծագործությունների: Մնացած աղբը ակնկալվում է վերամշակել ու ստանալ էներգիա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան