Լուկաս Վասկեսը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն
Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է մադրիդյան «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսի ծառայություններով։ sport24.ru-ն, հղում անելով AS-ին, գրում է, որ ակումբը բանակցություններ է վարում, գործարքը հնարավոր է ձևակերպվի արդեն հաջորդ շաբաթվա սկզբին, եթե «Արսենալը» կարողանա պայմանավորվել խաղացողի հետ։ 28-ամյա իսպանացու տրանսֆերի համար «Արսենալը» կվճարի 32 միլիոն եվրո և 3 միլիոն որպես բոնուս։
Վասկեսը գտնվում է «արքայական ակումբում» 2007 թվականից։ Անցած մրցաշրջանում Լուկասն անցկացել է 47 խաղ, 5 գոլի հեղինակ է։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ մադրիդյան ակումբը պատրաստ է վաճառել Վասկեսին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա