Պապարացիները Սելիոն Դիոնին նկարել են տարբեր գույնի կոշիկներով
Կանադացի երգչուհի Սելին Դիոնը հանրությանը ներկայացել է տարբեր գույնի կոշիկներով։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Footwear News-ին գրում է, որ պապարացիները լուսանկարել են հայտնի երգչուհուն Փարիզում բրիտանական Jimmy Choo ապրանքանիշի բարձրակրունկ կոշիկներով։ Դրանցից մեկը պատրաստված է եղել վառ դեղին և սպիտակ գույների կաշվից, իսկ երկրորդը` սպիտակ և սև։
51-ամյա Դիոնը եղել է սև ժակետով և դեղին կիսաշրջազգեստով։ Իր հագուստը նա լրացրել է մարգարիտ ականջօղերով և 90-ականների ոճի ակնոցով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան