Աթոյան փողոցի բնակիչները ՃՈ-ին հորդորում են կանգառի դիմաց հետիոտնի համար գծանշումներ անել
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի բնակիչները պահանջում են, որ Աթոյան-11 փողոց անցուղի հատվածում առկա կանգառի դիմաց հետիոտնի համար գծանշումներ արվեն ու լուսացույց տեղադրվի։
Խմբագրությանը դիմած բնակիչներն իրենց ցանկությունն ու առաջարկը հիմնավորում են այսպես, մոտակա երկու անցումների միջև եղած հեռավորությունը ավելի քան 800 մետր է, մոտակայքում գործում են դպրոց, մանկապարտեզ, պոլիկլինիկա։ Այդ հատվածով մարդիկ շատ են փողոց անցնում։
«Երեխաների համար խիստ վտանգավոր է այդտեղով անցնելը։ Մի քանի օր առաջ երկու երեխայի հազիվ հասցրեցինք մի կողմ քաշել մեքենայի դիմացից։ Անցյած տարի էլ 12-ամյա աղջիկ երեխային մեքենան նույն հատվածում հարվածեց, վնասվածքներ ստացավ»,-նշում է խմբագրություն դիմած քաղաքացին։
Panorama.am-ը ոստիկանությանը փոխանցեց խմբագրությանը դիմած քաղաքացիների խնդրանքը։ Այստեղից ասացին, բնակիչները պետք է գրավոր դիմեն ոստիկանությանը, այստեղ մասնագետները կքննարկեն այն ու կպատասխանեն։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում