«Կասպերսկի Լաբորատորիա»-ն և Ինտերպոլը կհամագործակցեն
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին և Ինտերպոլի իրավապահ մարմինների հետ աշխատանքի գծով գործադիր տնօրեն Թիմ Մորիսն ստորագրել են հինգ տարի ժամկետով համագործակցության մասին համաձայնագիր։
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ դրա շրջանակում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետներն Ինտերպոլին կօգնեն կիբեռհանցագործությունների հետաքննության հարցում, կանցկացնեն թրենինգներ սպաների համար և կտրամադրեն ընկերության կողմից հայտնաբերվող նորագույն կիբեռսպառնալիքների մասին տվյալներ, ինչպես նաև դրանց ուսումնասիրության գործիքներ։ Ստորագրման արարողությունը կայացել է Interpol World 2019 կոնֆերանսի ընթացքում, որը հուլիսի 2-4-ն անցկացվել է Սինգապուրում։ Սա երկրորդ համաձայնագիրն է, առաջինն ստորագրվել է 2014 թվականին։
Համագործակցությունն ամրապնդում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի և Ինտերպոլի հարաբերությունները, քանի որ հնարավորություն է տալիս աջակցություն ցուցաբերել միջազգային իրավապահ կազմակերպությանը կիբեռհանցագործությունների հետաքննության գործում՝ արդիական տեղեկատվության և տեխնոլոգիաների տրամադրման ճանապարհով։
«Բարդ սպառնալիքների քանակի աճի հետ մեկտեղ միջազգային համագործակցությունը և փորձաքննության փոխանակումը կարևոր են դառոնւմ, ինչպես երբևէ նախկինում։ Մենք ուրախ ենք հայտարարել, որ շարունակում ենք մեր գործընկերությունը Ինտերպոլի հետ և նրան տրամադրում աշխարհով մեկ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի համար անհրաժեշտ տվյալներից և տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն»,- հայտնել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին։
Կիբեռհանցավորությունը սահմաններ չունի, այդ պատճառով «Կասպերսկի Լաբորատորիան» կանոնավոր կերպով մասնակցում է օպերացիաների և հետաքննությունների, որոնք անցկացվում են ՏՏ-անվտանգության մասնագետների գլոբալ հանրության, Ինտերպոլի նման միջազգային կազմակերպությունների, իրավապահ մարմինների և համակարգչային միջադեպերին արձագանքման կենրոնների հետ համատեղ։
«Կասպերսկի Լաբորատըորիա»-ն պաշտպանական լուծումների արտադրողներից առաջինն է հայտարարել իրավապահ մարմիններին անվճար ծառայության մատուցման մասին, որի նպատակն է ընդլայնել գիտելիքներն առ այն, թե ինչպես են ստեղծվում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հաշվետվությունները և ինչպես կարող են դրանք օգնել կիբեռհանցագործությունների և բարդ կիբեռսպառնալիքների դեմ պայքարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան