Կեղծ ավիատոմսեր՝ դեպի Եգիպտոս
Հայաստանյան շուկայում դեպի Եգիպտոս կեղծ ավիատոմսեր են հայտնաբերվել։ Տոմսի համար վճարած քաղաքացիներն օդանավակայանում պարզել են, որ իրենց համար ինքնաթիռում որևէ տեղ ամրագրված չէ։ Տուժածների թիվը մի քանի տասնյակ է։
Ընկերության կողմից կեղծ տոմսեր վաճառելու մասին, մեր տեղեկություններով, ահազանգել է նրա հետ պայմանագրային հիմունքով աշխատող կազմակերպությունը։
Գլխավոր դատախազությունից Panorama.am-ին հայտնեցին, որ հանցագործության մասին հաղորդում ստացել են։ Այն այժմ ուսումնասիրվում է։
«Հաղորդում ներկայացրել է «Անռիվա-տուր»-ը։ Այս պահին այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»,-ասացին դատախազությունից։
Հիշեցնենք, որ «Անռիվա-տուր»-ը եգիպտական Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։
Ավելի վաղ՝ մայիսին Travelan տուրիստական ընկերությանը վճարելու ու դրա դիմաց որևէ ծառայություն չստանալու մասին ահազանգել էին քաղաքացիները։ Panorama.am-ի հրապարակումից հետո կալանավորվեց։
Հարակից հրապարակումներ`
- Տուրիստական ընկերության տնօրենը կալանավորվեց
- Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել տուրիստական ընկերության տնօրենին կալանավորելու վերաբերյալ
- Տուրիստական գործակալության միլիոններ յուրացրած աշխատակցին մեղադրանք է առաջադրվել
- Գողացած մեղրամիսը, միլիոններն ու «Yerevan travel»-ի անհետացած նախկին աշխատակցուհին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին