Հայաստանը և Սինգապուրը կզարգացնեն զբոսաշրջային համագործակցությունը․ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սինգապուրի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Սինգապուրի Հանրապետության Սինգապուրի զբոսաշրջության խորհրդի միջև ստորագրվել է զբոսաշրջության բնագավառում համագործակցության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիր:
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի ներկայությամբ փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարար Կոհ Պոհ Կունը:
Հուշագրի նպատակն է զարգացնել զբոսաշրջության բնագավառում համագործակցությունը հավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա։
Հուշագրով կողմերը համաձայնել են զբոսաշրջության բնագավառում փոխանակվել համապատասխան տեղեկատվությամբ և լավագույն փորձով, ստեղծել կարողությունների զարգացման հնարավորություններ, խրախուսել երկու երկրների մասնավոր հատվածների միջև համագործակցությունը գործարար համաժողովների և B2B հանդիպումների միջոցով, տեղական և միջազգային մակարդակով երկու երկրների ճանաչելիության բարձրացման նպատակով կազմակերպել տարբեր ձևաչափերի ճանաչողական այցեր։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին