
«Հրապարակ». Սինգապուրյան սելֆիներ
«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկին Աննա Հակոբյանի այցը Սինգապուր բավականին բուռն ու հետաքրքիր է անցնում։ Նրանք զբոսնում են Սինգապուրի փողոցներում, լուսանկարվում, սելֆիներ անում։
Նկարներից մեկը, որտեղ Փաշինյանը սելֆի է անում տիկնոջ հետ, իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է Աննա Հակոբյանը՝ դրա վրա նշելով Նիկոլ Փաշինյանին և կողքը սրտիկ դնելով։ Իհարկե, նորմալ է, որ պաշտոնական այցի շրջանակներում մարդիկ կարող են նաև զբոսնել քաղաքում, սելֆիներ անել, բայց երկրում տիրող սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակի ֆոնին այս ամենը նաև քննադատությունների տեղիք է տալիս, երբ տեսնում են վարչապետի ու նրա տիկնոջ չդադարող շրջագայությունները աշխարհով մեկ։
Սրան էլ գումարվում է նաև նախօրեին Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական վթարը, որը երկու օր է՝ շատերի մոտ թեթև ժպտալու տրամադրություն անգամ չի թողել, ուր մնաց՝ սելֆի անելու և հրճվելու»։