Տիտով. Խուդոյանի խափանման միջոց կալանքը չափազանց է
ՌԴ նախագահին առընթեր գործարարների իրավունքների պաշտպան Բորիս Տիտովը կարծում է, որ Optima Development ընկերության սեփականատեր, հայ գործարար 57-ամյա Ալբերտ Խուդոյանի նկատմամբ խափանման միջոց տնային կալանքն կալանավորմամբ փոխարինելը չափազանց է։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում նա ասել է, որ Ալբերտ Խուդոյանի համար ընտրված խափանման միջոցը փոխվել է դատախազության միջնորդությամբ, դատարանը համարել է, որ մեղադրյալը կարող է թաքնվել արտասահմանում, չնայած Խուդոյանն արդեն իր արտասահմանյան անձնագիրը հանձնել էր քննությանը:
«Մեր կարծիքով, եզրակացությունն այնքան էլ շատ համոզիչ չէ: Բացի այդ Քրեադատավարական օրենսգրքի 108-րդ հոդվածի 1.1 կետն (Կալանավորում) արգելում է կալանքի տակ առնել ձեռնարկատիրական ոլորտում տնտեսական հանցագործությունների համար մեղադրյալներին, իսկ Խուդոյանի գործը կապված է գույքային վեճի հետ»,- ասել է նա։
ՌԴ բիզնես-օմբուդսմենն ընդգծել է, որ կշարունակի աջակցել գործարարի փաստաբաններին։
Մոսկվայի քաղաքային դատարանը այսօր չեղյալ է համարել առաջին ատյանի դատարանի՝ խափանման միջոց ընտրված տնային կալանքի որոշումը և Optima Development ընկերության տնօրեն Ալբերտ Խուդոյանին մինչև օգոստոսի 14-ը ուղարկել քննչական մեկուսարան: Խուդոյանը մեղադրվում է խարդախության(ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մաս), մի ընկերությունից երեք հողատարածք գողանալու և այդպիսով 2 միլիարդ ռուբլու վնաս պատճառելու մեջ: Գործարարը չի մեղքը չի ընդունում, հայտարարում է, որ քրեական հետապնդումը կապված է իր ընկերության բռնի ու ապօրինի զավթման հետ։