«Կինոյի տաճար» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակին
Երևանի «Այրարատ» (Ռոսիա) կինոթատրոնի նախասրահում տեղի է ունեցել «Կինոյի տաճար» ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակին։
Ցուցահանդեսում ներառված են Վարպետի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած, վերականգնված ու մոռացությունից փրկված կադրերը, որոնք ինստալացիայի միջոցով կներկայացվեն հանրությանը: Այն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ։
Ցուցահանդեսին զուգահեռ կինոսրահում կցուցադրվի Ռուբեն Գևորգյանցի «Աշխարհումս» վավերագրական ֆիլմը։ Փարաջանովի կյանքի եզակի դրվագներով, լուռ զրույցով ժապավենն անընդմեջ պտտվելու է էկրանին։ Վարպետի մասին պատմող այս վավերագրություն-էսսեն Ռուբեն Գևորգյանցը նկարել է 1979 և 1989 թվականներին։ Փարաջանովին վերաբերող ամեն մի շարժ այն տարիներին վերահսկվում էր պետական մարմինների կողմից, արգելված էր ցանկացած նախաձեռնություն, ուստի այս ֆիլմի նկարահանումները կատարվել են գաղտնի և տևել են շատ երկար։ Կինոէսսեն պատմում է Փարաջանովի բանտից ազատվելուց հետո թբիլիսյան առաջին օրերի մասին:
2019 թ․Ռոտերդամի փառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը», նվիրված էր աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։ Վարպետի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած, վերականգնված ու թվայնացված կադրերը ինստալացիայի միջոցով ներկայացվել են միջազգային հանրությանը։
Նապարարությունից հայտնում են, որ ցուցահանդեսի մուտքն ազատ է։ Մինչև հուլիսի 12-ըցանկացողները կարող են ժամը 12:00-20:00-ն այցելել ու տեսնել Փարաջանովի ֆիլմի անհայտ ու մոռացված կադրերի (ինստալացիա) ցուցադրությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Կինոյի տաճար» ծրագրի շրջանակներում կցուցադրվեն Փարաջանովի վերականգնված երեք ֆիլմերը
- Փարաջանովին նվիրված Ռոտերդամի փառատոնի ծրագիրը կներկայացվի նաև Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան