«Բռնության ձայնը» նաև Ֆրանսիայում
Հուլիսի 6-ին Փարիզում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որը կազմակերպվել էին հասարակական կազմակերպությունների ու ընտանեկան բռնության արդյունքում սպանված կանանց հարազատները։ Այս մասին գրում է Euronews-ը։
Մասնակիցները կառավարությանը կոչ էին անում առավել վճռական քայլեր ձեռնարկել՝ կանանց ֆեմիցիդներից (կնասպաններից ու նրանց նկատմամբ բռնություն իրականացնողներ) պաշտպանելու համար։
Նշվում է, որ 2019թ․-ին առնվազն 74 կին է սպանվել կողակցի կամ նախկին զուգընկերոջ կողմից, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի շատ է։
«Նախորդ տարի մենք հաշվել էինք 120 ֆեմիցիդ։ Լռության ժամանակ չկա։ Ամեն 2 օրը մեկ կին է սպանվում»,- Euronews-ին ասել է ՀԿ-ի ներկայացուցիչը, որը ցանկացել է անանուն մնալ։
Նշվում է, որ միայն նախորդ շաբաթ 4 սպանություն է տեղի ունեցել։
Ֆրանսիայի Հավասարության բարձրագույն խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ հուլիսի 1-ի դրությամբ ֆեմիցիդների թիվն «անհանգստացնող է»։
Այս տարի սպանված կանանցից շատերը նախկինում դիմել են ոստիկանությանը ընտանեկան բռնությունների պատճառով։
Ակցիայի կազմակերպիչները նաև ցանկանում են, որ Ֆրանսիայի իշխանությունները աջակցեն բռնարարներին, նրանց տրամադրեն բուժում ու վերականգնողական կուրսեր։
Տեսանյութը՝ France 24-ի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին