4 օրում` 50 ՃՏՊ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 4- 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 143 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 40, անձնական ունեցվածքի գողության 26, խարդախության 20, թմրամիջոցի հայտնաբերման 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, սպանության սպառնալիքի 4, անձի առևանգման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության և ծեծի 3-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու ու ինքնիրավչության 2-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դրամահավաքության, փաստաթղթի կեղծիքի, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, պետական սահմանն ապօրինի հատելու և թմրանյութի կամավոր հանձնման 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 2-ական ու ավտոմեքենա փախցնելու 1 դեպք։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 50 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել է, 78-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին