Արարատի վթարի հետևանքով 2 տուժածի վիճակը շարունակում է ծանր մնալ, 1-ինը՝ ծայրահեղ ծանր
Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիները շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 3 քաղաքացուց 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ մեկինը` ծայրահեղ ծանր: Նա կյանքին սպառնացող վնասվածքներ ունի: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխայի վիճակում կա դրական շարժընթաց:
Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 2 քաղաքացուց մեկի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսինը` բավարար:
«Էրեբունի» և «Արմենիա» բժշկական կենտրոններում բուժում ստացող 2 տուժածի առողջական վիճակը բժիշկները ևս գնահատում են միջին ծանրության:
ԱՆ-ից հայտնում են, որ բոլոր կենտրոններում տուժածները ստանում են անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն և սպասարկում։
Հարակից հրապարակումներ`
- Մարդատար տրանսպորտային միջոցները պետք է դիզել օգտագործեն, որ նման բռնկում չլինի. Ֆելիքս Ցոլակյան
- Արարատի ավտովթարից տուժածները այժմ 13-ն են
- Արարատի ողբերգական վթարից տուժած 11 մարդու անունները հայտնի են
- Երասխ. վթարի վայրում՝ վեց այրված դի
- Զոդի կամրջի մոտ տեղի ունեցած վթարից զոհեր կան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան