Եվգենի Պրիմակովը կոչ է անում սառեցնել Վրաստանի հետ հարաբեությունները՝ Պուտինին ուղղված հայհոյանքներից հետո
ՌԴ Դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Եվգենի Պրիմակովն անհրաժեշտ է համարում սառեցնել ռուս-վրացական հարաբերությունները` վրացական «Рустави 2» հեռուստաալիքով հաղորդավար Գեորգիա Գաբունիայի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եթերում ուղղված հայհոյանքներից հետո։ Այս մասին գրում է Agenda.ge կայքը։
Պրիմակովը թելեգրամում գրել է, որ մեկ լրագրողի արարքն անդրադարձ է ունենալու ամբողջ Վրաստանի վրա։
«Վրաստանը պետք է սպասի շարունակության»,-գրել է Պրիմակովը, նշելով այսօրվանից դեպի Վրաստան ուղիղ չվերթների արգելքը։
Նշենք, որ հաղորդավարի խոսքերը դատապարտել են Վրաստանի նախագահն ու վարչապետը, ինչպես նաև հասարակ վրացիները՝ այն համարելով Վրաստանի դեմ ուղղված գործողություն։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի նախագահն ու վարչապետը դատապարտել են «Рустави 2»-ով Պուտինին ուղղված հայհոյանքները
- Այսօրվանից ուժի մեջ է մտնում Թբիլիսի-Մոսկվա ուղիղ չվերթների արգելքը