ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է «Բռնության ձայներ» հեշթեգով պատմություններին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթն անդրադարձել է վերջին շրջանում «Բռնության ձայներ» հեշթեգով տարածվող պատմություններին։
Դեսպանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է Armenian weekly-ի հոդվածը, որը վերնագրված է «Բռնության ձայնը․ հեշթեգ, որը լույս է սփռում Հայաստանում ընտանեական բռնության վրա», ու գրել, որ հոդվածը թույլ կտա ավելի լավ հասկանալ #Բռնության_ձայնը հեշթեգը, որով հայերն արդեն մի քանի օր իրենց վկայություններն են ներկայացնում ամուսնական ու ընտանեական բռնությունների մասին:
«Մենք (Ֆրանսիան) այստեղ չենք դասեր տալու համար, այլ աջակցելու այս համընդհանուր պայքարին և կիսելու այս բռնության դեմ պայքարի մեր փորձը»,-գրել է դեսպանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության պարզաբանումը՝ բռնության ենթարկված կանանց հրապարակումների մասին
- Ավետ Ադոնց. Ազդարարում ենք Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի սկիզբը
- ՄԻՊ-ը ներկայացնում ՝ ի՞նչ իրավունքներ ունեն ընտանիքում բռնության ենթարկված մարդիկ