ԿՈՆՄԵԲՈԼ –ը հնարավոր է երկու տարով որակազրկի Մեսսիին
«Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար խաղացող Լիոնել Մեսսիին հնարավոր է երկու տարով արգելեն հանդես գալ ազգային հավաքականում կապված ֆուտբոլիստի այն հայտարարության հետ, որ նա մեղադրել է Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիային (ԿՈՆՄԵԲՈԼ) կոռուպցիայի մեջ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին գրել է իսպանական As թերթը։
Շաբաթ օրը Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալի համար պայքարում Արգենտինան 2-1 հաշվով հաղթել է Չիլիին։ Հանդիպման 37-րդ րոպեին մրցավարը ոչ մարզական պահվածքի համար հեռացրել է թիմի ավագ Մեսսիին։ Արգենտինացին խաղից հետո հրաժարվել էր մասնակցել մրցանակի հանձնման արարողությունը՝ այդպես իր բողոքն արտահայտելով մրցավարի դեմ և մեղադրել ԿՈՆՄԵԲՈԼին կոռուպցիայի մեջ։
Ֆեդերացիան կարող է դատապարտել Մեսսիին առավելագույն պատժի՝ երկու տարով արգելել մասնակցել ազգային հավաքականի հանդիպումներին կազմակերպությանը քննադատելու համար։ Այդպիսով, արգենտինացին հնարավոր է բաց թողնի 2022 թվականին աշխարհի առաջնության նախընտրական փուլը, նաև 2020 թվականի Ամերիկայի գավաթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա