Քեյթ Միդլթոնին ու արքայազն Ուիլյամին քննադատել են Մեգան Մարքլի որդու մկրտությունից հետո
Բրիտանական թագավորական ընտանիքի գրեթե յուրաքանչյուր լուսանկար ակտիվորեն քննարկվում է մամուլում, հատկապես եթե խոսքը գնում է կարևոր իրադարձությունից լուսանկարի մասին։ woman.ru-ն գրում է, որ վերջին օրերին «մարմնի լեզվի» փորձագետնները ուսումնասիրել են արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որդու՝ Արչի հուլիսի 6-ին կայացած մկրտության արարողության լուսանկարները։
Լուսանկարներից մեկում ողջ թագավորական ընտանիքն է։ Փորձագետների ուշադրություն սևեռված է արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի վրա։ Քեմբրիջի դքսուհին միջոցառման համար ընտրել է իր ամենասիրելի զգեստներից մեկը, որով նա հանրության առջև հայտնվում է դեռ 2011 թվականից. նա Stella McCartney-ի վարդագույն զգեստով է, որը շատերը համարել են կարճ։ Բրիտանացի փորձագետները ուշադրություն են դարձել քեմբրիջի դքսուհիՄիդլթոնի դիրքի վրա։ Նրանց կարծիքով, դքսուհին այնպիսի տեսք ունի, կարծես թե պատրաստ է փախչել այդ տոնակատարությունից։ Մինչդեռ արքայազն Չարզլի կինը նստած է հանգիստ դիրքով և ժպտում է։ Միաժամանկ Քեմբրիջի դքսուհու դեմքը թվում է լարված և արհեստական։ Շատ օգտատերերի կարծիքով, արքայազն Ուիլյամը նույնպես լարված է, իսկ դեմքի արտահայտությունը՝ խորամանկ
Հարակից հրապարակումներ`
- Եղիսաբեթ Երկրորդը չի մասնակցելու Մեգան Մարքլի որդու մկրտությանը
- Մեգան Մարքլը որդու ծնունդից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև
- Վիննի Թուխը շնորհավորել է արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին
- Ոստիկանությունը զբաղվում է Մեգան Մարքլի որդու մասին ռասիստական թվիթ արած հաղորդավարով
- Sun. Մեգան Մարքլն որդուն անվանել է ի պատվի կատվի
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հայտարարել են իրենց առաջնեկի անունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին