Վրաստանի նախագահն ու վարչապետը դատապարտել են «Рустави 2»-ով Պուտինին ուղղված հայհոյանքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ու վարչապետ Մամուկա Բախտաձեն դատապարտել են «Рустави 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգիա Գաբունիայի հոյհոյախառն խոսքերը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին գրում է Ria-ն։
Զուրաբիշվիլիի կարծիքով, այդպիսի գործողությունները ծառայում են «կամ նոր պատերազմի սկզբին, կամ այն վրեժ է անվերջանալի հեղաշրջման համար»։
«Հայրենասիրությունն ուրիշ է, իսկ երկրի շահերի պաշտպանությունը ագրեսիայով, ապակայունացմամբ ու անկարգություններով տեղի չի ունենում: Մեր ուղին խաղաղ է, մեր հեռանկարը Եվրոպան է, և մեր ուժը կայունությունն է», - ասվում է նախագահի հայտարարության մեջ:
Զուրաբիշվիլին նաև նշել է, որ Գաբունիայի խոսքերը ուղղված են Վրաստանի դեմ:
Իր հերթին, վարչապետ Բախտաձեն հաղորդավարի արարքն անվանել է զզվելի սադրանք:
«Այն, ինչ մենք այսօր տեսանք «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում, ոչ այլ ինչ է, քան մեր երկրի ապակայունացման փորձ, դա անընդունելի է», - գրել է վարչապետը Twitter-ում:
Սոցիալական ցանցերում ևս քննադատել են հաղորդավարին ու մտավախություն հայտնել, որ նման գործողությունները կարող են միայն ավելի վատթարացնել ռուս-վրացական հարաբերությունները։