Վրաստանում ողբերգական վթարից տուժած քաղաքացիներն արդեն Հայաստանի բժշկական կենտրոններում են
Շտապօգնության ծառայության մեքենայով Վրաստանից Հայաստան են տեղափոխվել արդեն իսկ 3 քաղաքացի: ԱՆ-ից հայտնում են, որ նրանցից 2-ը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. 1-ի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ մյուսինը` ծանր:
Ըստ աղբյուրի՝ տուժածներից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 1977 թ.) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են Ռ.Հ.-ի (1979 թ.), Ա.Մ.-ի (2008 թ.) և Է.Մ.-ի (2003 թ.) դիերը: ՃՏՊ-ի հետևանքով տուժած 5 քաղաքացի հոսպիտալացվել են Քարելիի և Գորիի բժշկական կենտրոններ:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վթարը խոսում է անզգուշության ու անտարբեր վարքագծի մասին. Ֆելիքս Ցոլակյան
- Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ճանապարհին տեղի ունեցած պատահարից տուժածները տեղափոխվում են Հայաստան
- Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի վթարից ՀՀ քաղաքացիներ են զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին