Մարդատար տրանսպորտային միջոցները պետք է դիզել օգտագործեն, որ նման բռնկում չլինի. Ֆելիքս Ցոլակյան
Փրկարարները ժամանակին հասել են դեպքի վայր, ոչ մի վայրկյան ուշացում չի եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն՝ անդրադառնալով Արարատում՝ Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարին:
Նրա խոսքով՝ կանչ ստանալուց հետո ընդամենը 4-5 րոպե է տևել դեպքի վայր հասնելը. «Ցավոք սրտի, չեն կարողացել մարել, հրդեհը շատ արագ է արել իր գործը»:
Ինչ վերաբերում է վթարի պատճառին, Ֆելիքս Ցոլակյանն ասաց՝ չի կարող ասել, թե պատճառը որն է եղել, միայն կան վարկածներ. «Այսպիսի վարկած կա, որ «Տոյոտա» մակինիշի մեքենան դիմացից խփել է «Գազելին», որից հետո հետևից եկող «06-ը» մյուս կողմից է հարվածել, ինչի հետևանքով էլ գազի արտահոսք է եղել և բռնկում տեղի ունեցել։ Շատ արագ է վառվել, նույնիսկ փրկարարները չեն կարողացել մոտիկ կանգնել, 5-6 մետրից են կատարել մարման աշխատանքները: 5 րոպեի ընթացքում կրակն իր գործն արել է, դժբախությունն արդեն կատարված է եղել»:
Հարցին, թե 2014 թվականին Շիրակի մարզի Հոռոմ գյուղի մոտակայքի վթարից հետո «Գազելների» անվտանգության առումով ինչ հետևություններ են արվել, Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ հետևություններ հիմա էլ պետք է արվեն: «Մի քանի անգամ ասել եմ, որ մարդատար բոլոր տրանսպորտային միջոցները պետք է ապահովված լինեն կրակմարիչներով, պետք է զգուշություն ցուցաբերեն, բայց այստեղ, ինչքան հասկանում եմ, «Գազել»-ի վարորդը մեղք չի ունեցել»,- ընդգծեց նա:
Նրա խոսքով՝ մարդատար բոլոր տրանսպորտային միջոցները պետք է ապահովված լինեն կրակմարիչներով, որոնք պետք է օգտագործվեն հրդեհի հենց առաջին պահին:
«Տեխնիկական խնդիր է եղել, արտահոսքը գազի բալոնից է եղել: Այստեղ խնդիր կա նաև, թե ինչ վառելիք պետք է օգտագործվի մարդատար տրանսպորտային միջոցների համար: Երևի ճիշտ կլինի ոչ թե գազ, բենզին օգտագործել, այլ դիզել, որ այդպիսի բռնկում չլինի»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Նա նաև չբացառեց, որ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան. «Պետք է վարքագիծ մշակվի, որ հնարավոր լինի խուսափել այդպիսի դժբախտ դեպքերից»:
Հարակից հրապարակումներ`
- Արարատի ավտովթարից տուժածները այժմ 13-ն են
- Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արարատում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին
- Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցել է Արարատում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ
- Արարատի ողբերգական վթարից տուժած 11 մարդու անունները հայտնի են
- Երասխ. վթարի վայրում՝ վեց այրված դի
- Զոդի կամրջի մոտ տեղի ունեցած վթարից զոհեր կան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան