Առողջապահության նախկին փոխնախարարն ազատ կարձակվի
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա. Մաթևոսյանի) բավարարեց «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը:
Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:
Սահմանված չափով գումարը վճարելուց և դրա մասին ապացույցը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելուց հետո Արսեն Դավթյանը կազատվի կալանքից:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ին դատարանը որոշում էր կայացրել կալանավորել օրեր առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։
Նրան ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։
Հարակից հրապարակումներ`
- Կաշառք վերցրած առողջապահության փոխնախարարը կալանավորվել է
- ԱԱԾ-ն մանրամասներ հրապարակեց առողջապահության փոխնախարարի ձերբակալությունից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին