Մանվել Գրիգորյանի գործով դատախազը դեմ է ներկայացված միջնորդությանը
Որևէ դատավարական ընթացակարգ՝ վերանայելու դատարանի կողմից կայացված որոշումը, առկա չէ, քանզի միջնորդության բովանդակությունից դա է բխում։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը՝ խոսելով Գրիգորյանի պաշտպան Լ. Բաղդասարյանի ներկայացրած՝ անհապաղ կալանքից ազատ արձակելու միջնորդության մասին։
«Անհապաղ կալանքից ազատելը կամայական է հնչում»,–ասաց դատախազը։
Վ.Դոլմազյանը նշեց, որ նույն փուլում, նույն մարմնում, նույն միջնորդությունը կարելի է ներկայացել, եթե նոր փաստական հանգամաքններ են փոփոխվել կամ վերացվել են այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում ամբաստանյալը գտնվում է կալանքի տակ։ Նա նշեց, որևէ նոր բան չի ներկայացվել, հետևաբար այդ հիմքով սույն միջնորդությունը ենթակա է մերժման։
«Ամեն դատական նիստի այսպիսի միջնորդություն ներկայացնելով՝ չարաշահում են միջնորդություն ներկայացնելու իրավունքը։ Եթե նոր փաստարկներ են ներկայցվում, խնդրեւմ, եթե ոչ, ապա յուրաքանչյուր միջնորդություն ենթակա է մերժման»,- ասաց դատախազ Դոլմազյանը։
Նրա խոսքով, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի կարող է գնահատել միայն համապատասխան հանձնաժողովը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստի սկզբում նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ դատարան է ստացվել Մ. Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը, խափանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու պահանջի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով դատական նիստին չէր ներկայացել
- Մանվել Գրիգորյանի գործով մեղադրողի միջնորդությունը բավարարվեց
- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը չփոխվեց
- Դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կկայացնի
- Մանվել Գրիգորյանը մասնակցում է նիստին
- Մարզիկներ Մանվել Մամոյանը և Ահարոն Վիրաբյանը համաշխարհային ռեկորդներ սահմանեցին
- Մանվել Գրիգորյանի փաստաբանը դիմելու է իրավապահներին՝ գնահատելու Էջմիածնի քաղաքապետի կոչը
- Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին