Դոնալդ Տուսկ․ ԵՄ-ն պատրաստ է աջակցել բնակչությանը խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին
Այսօր ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում նախագահ Ալիևի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի կայքում։
Անդրադառնալով տարածաշրջանում կայունությանը, Տուսկը նշել է, որ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը:
«Չկա ռազմական լուծում, այլ միմիայն միջազգային իրավունքին և սկզբունքներին համապատասխան քաղաքական կարգավորում: ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց ուշադրությանը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա հիմնված արդար և երկարատև կարգավորմանը:
Մենք գնահատում ենք լարվածության ընդհանուր անկումը, բայց, ինչպես համանախագահները, մենք մտահոգված ենք շփման գծում վերջին կորուստներով: Զսպումը կարևոր է, ինչպես նաև խաղաղության ու արդյունավետ բանակցություններին նպաստող բարենպաստ մթնոլորտի վերականգնման միջոցները։
ԵՄ-ն արդեն իսկ աջակցում է խաղաղությանն ուղղված աշխատանքներին և պատրաստ է աջակցել՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին»,-ասել է Դոնալդ Տուսկը։
Նշենք, որ Տուսկը տարածաշրջանային այց է կատարում և վաղն արդեն կհանդիպի ՀՀ իշխանությունների հետ ու հանդես կգա մամուլի ասուլիսով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան