Էրդողանի թիկնապահները ծեծկռտուք են սարքել Սարաևոյի սահմանապահների հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական թիկնապահները Սարաևոյի օդանավակայանում ծեծկռտուք են սարքել Բոսնիա և Հերցեգովինայի սահմանապահ ոստկանության աշխատակիցների հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին գրել է Klix-ը։
Թուրք առաջնորդը Սարաևո է ժամանել մասնակցելու Հարավարևելյան Եվրոպայի պետությունների համագործակցության գործընթացի կազմակեպության գագաթաժողովին։ Ինքնաթիռի վայէջքից հետո Էրդողանի անվտանգության աշխատակիցներն իրենց ոչ պատշաճ է պահել և հրաժարել է անցնել ստուգում։ Դրա արդյունքում նախագահի թիկնապահների և սահմանապահների միջև նախ լեզվակռիվ է սկսվել, այնուհետև կարճատև ծեծկռտուք։ Դրանց հետո թուրքերը ինքնաթիռից վերցել են զենքը և դրել գոտկատեղին, բայց Էրդողանի հայտվելուն պես կոնֆլիկտը դադարել է։
Սահմանապահ ոստիկանության ղեկավարը հաստատել է կոնֆլիկտի փաստը։ Նրա խոսքով, սահմանապահները գործել են պրոֆեսիոնալ, ինչը թույլ է տվել խուսափել բաց բախումներից։
«Նրանք, ովքեր ժամանում են Բոսնիա և Հերցեգովինա, պետք է հարգեն օրենքները, այլ ոչ թե փորձեն լինել դրանից բարձր»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը ԱՄՆ-ում իր թիկնապահներին մեղադրանք առաջադրելը սկանդալ է որակել
- ԱՄՆ-ում Էրդողանի՝ հետախուզման մեջ գտնվող թիկնապահներին սպառնում է 15 տարվա ազատազրկում
- Էրդողանի թիկնապահները մեկ օրում 29000 դոլարի քաղցրավենիք են պատվիրել
- Էրդողանի թիկնապահները, ծեծելով ցուցարարներին, ամրապնդեցին «սարսափելի թուրքի» կերպարը
- Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
- Վաշինգտոնում ցուցարարների հետ կռվողները եղել են Էրդողանի թիկնապահները. Guardian
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին