Թրամփը քննադատել է Մեյին ու հրաժարվել աշխատել Բրիտանիայի դեսպանի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է աշխատել Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոկի հետ։ Այս որոշումը Թրամփն ընդունել է այն բանից հետո, երբ Թրամփի վերաբերյալ բացասական տեղեկություններ պարունակող դեսպանի գրությունների արտահոսք եղավ ԶԼՄ-ներ։ Դրանից հետո Թրամփը վճռականորեն հրաժարվեց նրա հետ գործ ունենալուց:
Թրամփը թվիթերում նաև քննադատել է վարչապետ Թերեզա Մեյին Բրեքսիթի հետ կապված, ասելով, թե ինչպիսի քաոս նա ու իր ներկայացուցիչները սարքեցին։
«Ես իրեն ասեցի, թե ինչ պետք է անել, բայց նա որոշեց գնալ այլ ճանապարհով։ Ես չեմ ճանաչում դեսպանին, բայց նա չսիրվեց ու մենք նրա հետ այլևս գոծ չենք ունենա։ Լավն այն է, որ հիասքանչ Բրիտանիան շուտով կունենա նոր վարչապետ։ Ես իսկապես վայելեցի նախորդ ամիս Բրիտանիա իմ այցը, և ես տպավորված եմ Թագուհիով»,- գրել է Թրամփը։
I have been very critical about the way the U.K. and Prime Minister Theresa May handled Brexit. What a mess she and her representatives have created. I told her how it should be done, but she decided to go another way. I do not know the Ambassador, but he is not liked or well....
— Donald J. Trump (@realDonaldTrump) July 8, 2019