Հայկ Սարգսյանը վեց հայց է ներկայացրել ԶԼՄ-ների նկատմամբ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպումը սկսեց ներողություններ խնդրելով՝ զանգերին չի պատասխանել ու մուգ ակնոցներով է ներկայացել։ Երկու դեպքում էլ պատճառը նույնն է՝ ձախ աչքն է վիրահատել։
«Ներողություն եմ խնդրում մեր հայրենակիցներից, ովքեր հնարավոր է չկարողանան տեսնել իմ աչքերը»,-ասաց նա։
Անցնելով բուն թեմային՝ նախագահական նստավայրում երիտասարդ աղջիկների ու տղաների սեղանակցությամբ լուսանկարների հրապարակմանն ու դրան վերաբերող հրապարկլումներին, պատգամավորը հայտարարեց՝ վեց հայց է ներկայացրել դատարան՝ ԶԼՄ-ներից պահանջելով վնասի փոխհատուցում, ինչպես ինքը որակեց, իրեն զրպարտելու համար։
«Մի քանի հարյուրավոր նման դեպքեր կար, որոնցով արժեր ու կարելի էր դիմել դատարան, բայց վերջերս եմ սկսել նման կերպ մտածել ու նման միտք ունենալ, որովհետև մտածել եմ, սա ուղղորդված չէ ու որոշ ժամանակ անց կանցնի, բայց տեսել եմ, որ այլ տարբերակ չկա»,-ասաց նա։
Հայկ Սարգսյանը հայց է ներկայացրել newspress.am-ի, Hraparak.am-ի, «Իրավունք»-ի նկատմամբ։
Տեսանյութը՝ «Հրապարակ»-ի։