Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 12-ամյա տղայի մոտ դրական տեղաշարժ կա
Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12-ամյա տղայի մոտ դրական տեղաշարժ կա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը:
Նշվում է, որ երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք: Վիճակն արդեն կայուն է, գնահատվում է միջին ծանրության:
Ըստ Գ.Դերձյանի՝ 16-ամյա աղջիկն էլ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը ծանր է, կայուն: Երկուսն էլ շարունակում են գտնվել բժիշկների հսկողության ներքո:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վրաստանում. 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում ողբերգական վթարից տուժած քաղաքացիներն արդեն Հայաստանի բժշկական կենտրոններում են
- Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ճանապարհին տեղի ունեցած պատահարից տուժածները տեղափոխվում են Հայաստան
- Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի վթարից ՀՀ քաղաքացիներ են զոհվել
- Թբիլիսիում տուժած Դավիթ Գրիգորյանի վիճակը կայուն է