Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 2.5%
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. հունիսը 2018թ. հունիսի նկատմամբ) կազմել է 2.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.9% գնանկում:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով, 2019թ. հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.02%, (նախորդ նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% նվազում):
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 2.7-1.2%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք.Եղեգնաձորում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.8%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան