Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արարատի և Թբիլիսիի ողբերգական վթարների զոհերի հիշատակը
Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արարատի մարզում և Թբիլիսիում ողբերգական վթարների զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Զոդի կարմրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և Արարատ-Երասխավան երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Վ.Ա., ծնված 1962 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետևանքով զոհվել է 6 մարդ, տուժել՝ 13-ը։
Հուլիսի 7-ին էլ, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Վթարի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի, երկուսը՝ երեխա։ ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 5 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Արարատի վթարի հետևանքով 2 տուժածի վիճակը շարունակում է ծանր մնալ, 1-ինը՝ ծայրահեղ ծանր
- Պարզվում են 6 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի հանգամանքները. Քննչական կոմիտե
- Մարդատար տրանսպորտային միջոցները պետք է դիզել օգտագործեն, որ նման բռնկում չլինի. Ֆելիքս Ցոլակյան
- Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ճանապարհին տեղի ունեցած պատահարից տուժածները տեղափոխվում են Հայաստան
- Արարատի ավտովթարից տուժածները այժմ 13-ն են
- Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի վթարից ՀՀ քաղաքացիներ են զոհվել
- Երասխ. վթարի վայրում՝ վեց այրված դի
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին