ՀՀ-ն ՄԻԵԴ-ում կայացված վճիռների հիման վրա հատուցել է 1 միլիոն 360 հազար եվրո
Հայաստանի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մինչ օրս կայացվել է 111 գործով վճիռ, որոնցից 107-ով ՄԻԵԴ-ն առնվանզ մեկ խախտում է արձանագրել, 4-ով որևէ խախտում չի արձանագրել։ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը։
Ներկայացված տվյալներով, Հայաստանը ՄԻԵԴ-ում կայացված վճիռների հիման վրա հատուցել է 1 միլիոն 360 հազար եվրոյի չափով գումար: Ընդհանուր առմամբ, Հայաստանից պահանջվել է 21,5 միլիոն կարգի գումար, կառավարության առարկությունների արդյունքում դրանց չափը նվազել է։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել է ՄԻԵԴ վճռի վերաբերյալ ՄԻՊ հատուկ դիրքորոշումը
- «Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի». ՄԻԵԴ-ը Կոնվենցիայի խախտումներ է արձանագրել
- ՄԻԵԴ-ը կհրապարակի Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը
- Մանվել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ-ը մերժել է միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը
- 2018թ.-ին Հայաստանը ՄԻԵԴ վճիռներով փոխհատուցել է մոտ 200 հազար եվրո