Արարատի վթարից տուժած 13-ամյա երեխան արդեն քայլում է
Երևան-Երասխավան վթարի հետևանքով տուժած և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 13-ամյա երեխան արդեն քայլում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
Ըստ նրա՝ ևս մեկ-երկու օր և երեխան դուրս կգրվի հիվանդանոցից:
Երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել ձեռքի կոտրվածքով, ոտքերի հատվածում կտրած-ծակված վերքերով և ծնոտային քերծվածքներով: Երեխան վիրահատվել էր, վիրահատությունն անցել էր լավ:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Զոդի կարմրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և Արարատ-Երասխավան երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Վ.Ա., ծնված 1962 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով զոհվել է 6 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Վեց մարդու կյանք խլած ավտովթարի գործով ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդը
- Արարատի վթարի հետևանքով 2 տուժածի վիճակը շարունակում է ծանր մնալ, 1-ինը՝ ծայրահեղ ծանր
- Արարատի ավտովթարից տուժածները այժմ 13-ն են
- Արարատի ողբերգական վթարից տուժած 11 մարդու անունները հայտնի են
- Երասխ. վթարի վայրում՝ վեց այրված դի
- Զոդի կամրջի մոտ տեղի ունեցած վթարից զոհեր կան