Թագուհի Ստեփանյան. Առաջին կիսամյակում Շտապօգնության կանչերն ավելացել են 7760-ով
Երևան քաղաքի Շտապօգնության ծառայությունը հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը կատարել է 130 հազար 545 կանչ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատավածաի համեմատ 7 հազար 760 կանչով ավելի է։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Նա նշեց, որ առավելագույն կանչերը գրանցվել են հունվարին՝ 25 հազար 585, ամենաքիչը հունիսին՝ 19 հազար 838։
Հիմնական կանչերը պայմանավորված են սիրտ-անոթային, սուր շնչառական հիվանդություններով, վնասվածքներով։ Հիվանդանոց են տեղափոխվել 28 հազար 966 հիվանդ։ Մանկական կանչերի թիվը 13 հազար 697 է, հիվանդանոց է տեղափոխվել 5175 երեխա։
Մանրամասները՝ տեսանյութում։