Հալեպի հնագույն միջնաբերդում հնչել է դասական երաժշտություն
Սիրիական Հալեպ քաղաքի հնագույն միջնաբերդում կայացել է դասական երաժշտության համերգ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Այն շրջանը, որտեղ մենք ապրել ենք մինչև պատերազմը, այժմ ահաբեկիչներն են զբաղեցրել։ Ստիպված այլ տեղ ենք փախել, մեզ ամեն անհրաժեշտ բան տվել են։ Նման համերգները՝ իսկական երջանկություն են»,- ասել է տեղի բնակիչներից մեկը։
Միջնաբերդն ավելի քան 1000 տարեկան է։ Ռազմական գործողությունների ընթացքում և 2016 թվականին քաղաքն ազատագրելուց որոշ ժամանակ անց Հալեպում դժվար էր կազմակերպել նմանատիպ միջոցառումներ։ Այսօր Հալեպն անվտանգ է և քաղաքի տարբեր հարթակներում սկսել են անցկացվել զանգվածային մշակութային միջացառումներ։
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում կտորի արտադրության գործարանը վերսկսվել է աշխատանքը
- Հալեպում վերականգնում են տեղի ամենամեծ շուկան
- Հալեպում կրկին սպորտային կոշիկներ են արտադրում
- Հալեպում հրթիռներ են պայթել
- Հալեպում նոր գործարան է բացվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին