Վրաստանի նախագահը դիմել է ՌԴ ղեկավարությանը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել Ռուսաստանի ղեկավարությունը չարձագանքել վրացական ծայրահեղական ուժերի կողմից հնչող սադրանքներին։
«Կոչ եմ անում Ռուսաստանին չտրվել էսկալացիային: Պարադոքսալ կլինի, եթե հարևան երկիրը պատասխանի ծայրահեղականների սադրանքներին և դրանով նպաստի նրանց ապակառուցողական նպատակներին: Մեր խաղաղ քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղության կայունությունը պահպանելու միակ ճանապարհն է»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ճեպազրույցում ասել է Զուրաբիշվիլին։
Վրաստանի մայրաքաղաքում հունիսի 20-ից ակցիաներ են անցկացվում, ցուցարարները իրենց բողոքն են արտահայտում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր վեհաժողովին ռուսական պատվիրակության մասնակցության դեմ։ Ցուցարարները պահանջում են Վրաստանի ներքին գործերի նախարարի հրաժարականը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի նախագահն ու վարչապետը դատապարտել են «Рустави 2»-ով Պուտինին ուղղված հայհոյանքները
- Վրաստանը կկորցնի 1 միլիոն զբոսաշրջիկ Ռուսաստանից և շուրջ 2 միլիարդ լարի
- Նշվել է Վրաստանի տնտեսության կորուստների նոր չափը
- Թբիլիսում բողոքի ակցիային վնասվածք ստացած Դավիթ Գրիգորյանը դուրս է եկել կոմայից
- Աբխազիան փակել է Վրաստանի հետ սահմանը
- Վրաստանի ՆԳ նախարարն ասել է՝ մինչև երբ կմնա պաշտոնին
- Թբիլիսիում տուժածներից երկուսին արհեստական շնչառության ապարատ է միացված